Biden spoke about raising relations with Armenia to a strategic partnership Biden spoke about raising relations with Armenia to a strategic partnership
https://www.azatutyun.am/a/baydeny-khosel-e-hayastani-het-haraberoutyounnery-depi-razmavarakan-gortsynkeroutyoun-bardzratsnelou-masin/33128855.html
Posted by Din0zavr
3 Comments
> Հայաստանն ու Միացյալ Նահանգները միասին աշխատում են ստեղծելու ավելի լավ ապագա, այդ թվում՝ բարձրացնելով հարաբերությունները դեպի ռազմավարական գործընկերություն, վարչապետ Փաշինյանին ուղղված շնորհավորական ուղերձում հայտարարել է ԱՄՆ նախագահը։
> «Սա կխթանի մեր համագործակցությանն ամբողջ ծավալով՝ սկսած անվտանգության և պաշտպանության մեր գործընկերության ամրապնդումից մինչև մաքուր էներգիայի և առևտրի դիվերսիֆիկացման մեր նախաձեռնությունների արագացում», – ասված է Անկախության 33-րդ տարեդարձի առիթով Ջո Բայդենի ուղերձում։
> «Այս ռազմավարական գործընկերությունը նաև կօժանդակի ժողովրդավարական ուղուն միտված Հայաստանի շարունակական ջանքերին՝ քաղաքացիական գործողությունների, լավ կառավարման, օրենքի գերակայության և հակակոռուպցիոն միջոցառումների միջոցով։ Սրանք արժեքներ են, որոնք կիսում են թե՛ ամերիկացիները և թե՛ հայերը», – նշել է Միացյալ Նահանգների նախագահը:
> Ջո Բայդենն ընդգծել է՝ ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը, տարածքային ամբողջականությանը և սեփական ապագան որոշելու իրավունքին։
> «Մենք աջակցում ենք ողջ տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու Ձեր շարունակական հանձնառությանը: Եվ մենք անհամբեր սպասում ենք Ձեզ հետ աշխատելուն և շարունակելու ձևավորել ապագա, որտեղ յուրաքանչյուրը կարող է ապրել արժանապատվությամբ, անվտանգ», – ասվաշ է նախագահ Բայդենի՝ վարչապետ Փաշինյանին ուղղված ուղերձում:
Glendale armenian conservatives be like: this is actually anti armenian 🥸
Biden’s been talking about a ceasefire in Gaza for a year too. Nothing this corpse says means anything.